Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով  կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը, ում նույն օրը վիրահատել էին, շարունակում է գտնվել «Հանրապետական բժշկական կենտրոն» –ի վերակենդանացման բաժանմունքում։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից, այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ կյանքին վտանգ չի սպառնում։

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում, այնտեղից թիրախավորել եւ կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվել էին  ոստիկանության 3 ծառայող, մեկը ծանր վիրավորվել էր։

603