Հաց բերողի գործով մեղադրյալ Արմեն Չարչյանի և մյուսների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան
ՊՊԾ գունդը գրավածներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն տալու համար մեղադրվող Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանի և մյուս 4 փորձագետների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:
Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են Դատախազությունից՝ հավելելով, որ դատախազը հաստատել է նրանց մեղադրական եզրակացությունը: «Իզմիրլյան» կենտրոնի նախկին տնօրենն ու մյուս փորձագետները մեղադրվում են Արթուր Սարգսյանի վերաբերյալ կեղծ եզրակացություն տալու համար:
Սարգսյանն ուներ Բեխտերևի հիվանդություն, որն անհամատեղելի էր կալանքի հետ: Նրա վիճակը վատացել էր կալանավայրում, և բժիշկներին չէր հաջողվել փրկել կյանքը:
10 Մարտ, 2023 18:13
1407
Հայաստանն աշխարհում առաջինն է գրանցել հայազգի Գարո Արմենի ղեկավարած ընկերության երկու հակաքաղցկեղային դեղամիջոցը
12 Հոկտեմբեր, 2026 19:26
Կա ազգային պարկի ստեղծման գաղափար, և «Լիդիան Արմենիան» պարտավորվել է 5 մլն դոլար ուղղել այդ ուղղությամբ. Գնել Սանոսյան
10 Հոկտեմբեր, 2026 13:30
Վարչապետի ելույթը բավականաչափ դրական էր, այն աշխարհի տարբեր գործընկերներին դեպի ՀՀ և տարածաշրջան հրավիրելուն էր միտված․ Պետրոսյան
25 Սեպտեմբեր, 2026 14:05
Դատախազությունը ԱԺ-ին միջնորդում է քրեական վարույթ սկսել Արմեն Չարչյանի նկատմամբ. նա մեղադրվում է Հաց Բերողի կեղծ բժշկական փաստաթուղթը ստորագրելու մեջ. մանրամասներ
23 Հունվար, 2023 17:23
Դատախազությունը ԱԺ-ին միջնորդում է քրեական վարույթ սկսել Արմեն Չարչյանի նկատմամբ. նա մեղադրվում է Հաց Բերողի կեղծ բժշկական փաստաթուղթը ստորագրելու մեջ. մանրամասներ
23 Հունվար, 2023 17:23