ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Բահրեյնում խաղաղության և անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում ունեցած ելույթից հետո Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան պատասխան ելույթով է հանդես եկել։ Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: 

Նախ՝ ադրբեջանցի տիկինը խախտել է օրակարգով սահմանված ելույթներին տրամադրվող ժամանակը։ Նա հավելյալ րոպեներ է օգտագործել՝ ներկաներին համոզելու համար, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրականությունը շրջանցում է։ Կիսադատարկ դահլիճում ադրբեջանցի տիկնոջ ելույթը որևէ նոր բան չի պարունակել։

Նա շարունակ առաջ է քաշել վաղուց ծեծված թեզեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղն ազատագրելու և բարձր հանդուրժողականությամբ աչքի ընկնելու ադրբեջանցիների դարավոր սովորության մասին։ Հետաքրքրական է, որ որևէ կերպ չպատասխանելով Ալեն Սիմոնյանի ելույթում հնչեցրած փաստերին՝ կեղծ էկոակտիվիստների և այլնի մասին՝ Գաֆարովան միայն թիրախավորել է ՀՀ ԱԺ նախագահին՝ այդպես էլ չձևակերպելով որևէ հիմնավոր միտք։ 

Ելույթներից հետո ՀՀ ԱԺ նախագահից հարցազրույց է խնդրել ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը, որի հարցերին պատասխանել է Ալեն Սիմոնյանը։ Տվյալ հարցազրույցը դեռ չի հեռարձակվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

666