Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելու հնարավորության վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին հարցին, հիշեցրել է, որ այս պահին Արցախում ռուսական խաղաղապահ առաքելություն կա:

«Մեր խաղաղապահները հետևողական ջանքեր են գործադրում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման և էսկալացիայի կանխման համար: Շատ բան, իհարկե, կախված է կողմերի քաղաքական կամքից և իրական տրամադրվածությունից: Կարևոր է, որ նրանք անշեղորեն կատարեն եռակողմ հայտարարությունների դրույթները: Ինչ վերաբերում է նոր առաքելությանը, ապա դրա տեղակայման համար անհրաժեշտ է ինչպես Երևանի, այնպես է Բաքվի համաձայնությունը: Երկու կողմերի համաձայնությունն այդ հարցի վերաբերյալ դեռ չենք տեսել»:

562