Երեկ՝ մարտի 23-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի մի բնակիչ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ Արմավիրի ոստիկանները կարճ ժամանակում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով Արմավիր քաղաքում հայտնաբերում են նույն մարզի բնակիչ, 47-ամյա Ալբերտ Կ.-ին ու տեղափոխում ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Պարզվել է, որ Ալբերտ Կ.-ն մոտ 10 օր առաջ, 2 տարբեր օրերի ընթացքում, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի սան, 12-ամյա աղջնակի նկատմամբ:

Այդ փաստը ոստիկանություն հրավիրված երեխայի մայրը նույնպես հաստատել է: Կայքի տեղեկություններով՝ տղամարդը խոստովանել է արարքը:

653