Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների ամենամյա գագաթնաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են՝ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների գագաթնաժողովին և Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի տարեկան հանդիպմանը։
Գագաթնաժողովը կազմակերպել են ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը և Առևտրի դաշնային հանձնաժողովը: Աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների ղեկավարները կքննարկեն օրենսդրության կիրարկման առաջնահերթություններին և դրանց արդյունավետ կառավարման ռազմավարություններին առնչվող հարցեր:
Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի հանդիպումը նվիրված է մրցակցության, սպառողների պաշտպանության և տվյալների պաշտպանության հարցերին, որին մասնակցություն են ունենալու պետական պաշտոնյաներ, տնտեսագետներ, դատավորներ, իրավապաշտպաններ, գիտնականներ:
27 Մարտ, 2023 16:46
399
Մենք հանձնառու ենք խորացնելու համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ. Գեղամ Գևորգյան
09 Սեպտեմբեր, 2025 15:58
Գրոսմայստեր Մարիա Գևորգյանը՝ երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
01 Օգոստոս, 2025 13:04
Արմեն Գևորգյանը հրավիրվել է դատախազություն
22 Հուլիս, 2025 12:55