Լոնդոնի «Արսենալ»-ի թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի՝ արցախյան հակամարտության մասին սոցցանցում արած սկանդալային գրառումն առաջացրել է դժգոհություն ոչ միայն մարզաշխարհում, այլ նաև գերմանական մամուլում: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Օզիլը սոցցանցում սադրիչ և անհիմն  գրառում է արել Արցախում սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ. «Ինձ համար կարևոր է, որ աշխարհում բոլորն իմանան այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղ տարածաշրջանն իրավականորեն ու միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց այժմ դա ապօրինաբար օկուպացված է»։ 

Գերմանական NTV թերթը, անդրադառնալով թուրք ֆուտբոլիստի հիշյալ գրառմանը, նշել է․ «Օզիլը փաստորեն ստանձնել է Էրդողանի դեսպանը լինելու դերը»։ 

Այս գրառումից հետո ֆուտբոլիստի երկրպագուներն անգամ սկսել են նրան մեղադրել  միջազգային ահաբեկչությանն աջակցելու մեջ: 

Սա առաջին դեպքը չէ, երբ Օզիլը ներգրավվում է նման քաղաքական սկանդալի մեջ։ Մասնավորապես մեկ տարի առաջ նույն թուրք ֆուտբոլիստը որոշել էր հեռանալ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի կազմից։ Այդ որոշումը նա կայացրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արված համատեղ լուսանկարի առթիվ Գերմանիայում բուռն քննադատությունների ենթարկվելու պատճառով։

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուրում:

6497