Ռոնալդուն, դառնալով դուբլի հեղինակ, օգնել է «Ալ-Նասրին» հաղթել «Ալ-Ադալին»

Սաուդյան Արաբիայի առաջնության 22-րդ տուրի խաղում «Ալ-Նասրը», որում հանդես է գալիս պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, հյուրընկալվելիս ջախջախել է «Ալ-Ադալին»։
Երեքշաբթի օրը Էլ-Խասա քաղաքում կայացած հանդիպումն ավարտվել է 5։0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ Ռոնալդուն երկու գոլի հեղինակ է դարձել՝ աչքի ընկնելով 40-րդ և 66-րդ րոպեներին։ Նա առաջին գոլը իրացրել է 11 մետրանոցից։ «Ալ-Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել նաեւ Անդերսոն Տալիսկան (55, 78), եւս մեկ գոլ խփել է Այման Յահյան (90+8):
«Ալ-Նասրը» (52 միավոր) զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը և առաջատար «Ալ-Իթթիհադին» զիջում է մեկ միավորով:
05 Ապրիլ, 2023 13:35
591
40-ամյա Ռոնալդուի կենսաբանական տարիքը 12 տարով փոքր է նրա իրական տարիքից
20 Մայիս, 2025 22:48
Կրիշտիանու Ռոնալդուն իրեն անվանել է պատմության լավագույն ֆուտբոլիստ
04 Փետրվար, 2025 11:50
Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդն է գրանցել
10 Հունվար, 2025 15:57
Ռոնալդուի հերթական պատմական ռեկորդը
26 Մարտ, 2025 15:29
Ռոնալդուն դարձել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկը
13 Փետրվար, 2025 13:46
«Բարսելոնա»-ն ցանկանում էր պայմանագիր կնքել ինձ հետ․ Ռոնալդու
04 Փետրվար, 2025 16:17