Ապրիլի 17-ից սկսած՝ այսուհետ յուրաքանչյուր կիրակի, ժամը 08:30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ։ Այս մասին հայտնում են ՀԱԵ Արցախի թեմից։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու ՀԱԵ Արցախի թեմի նախաձեռնած ամենշաբաթյա ուխտագնացությանը, գրանցվելու համար նախապես պետք է դիմեն Ստեփանակերտի Սբ․ Աստվածածին առաջնորդանիստ և Սբ․ Հակոբ եկեղեցիների մոմավաճառներին։ 

734