
Ապրիլի 25-ին Մոսկվայի կոնսերվատորիայի հանդիսավոր Փոքր դահլիճում Մոսկվայի դասական նվագախումբը հրավիրում է Ձեզ իր համերգին, որը միավորում է երկու ինքնատիպ հին մշակույթների երաժշտությունը՝ ռուսական և հայկական երաժշտության երեկոյի շրջանակում։ Երաժշտությունը նպաստում է միավորմանը, այն խաղաղ կյանքի հնարավորություն է տալիս, բերում է ներդաշնակություն և սեր՝ անկախ ամեն ինչից: «Երկու սկիզբ. ռուսական և հայկական երաժշտության համերգ»-ը եզակի միջոցառում է, որը հետաքրքիր կլինի թե' դասական, թե' ժամանակակից երաժշտության սիրահարների համար։ Համերգային ծրագիրը բաղկացած է տարբեր ժանրերի ստեղծագործություններից՝ երկու երկրների ժողովրդական, էստրադային և դասական երաժշտություն կհնչեն օրիգինալ հեղինակային մշակումներով։ Երեկոյի հատուկ հյուր երգչուհի, կոմպոզիտոր և դերասանուհի Մարիամ Մերաբովան կերգի ռուսերեն և հայերեն։ Իսկ համերգի հաղորդավար՝ ճանաչված սցենարիստ, ռեժիսոր, արվեստաբան Էմիլ Կարատը ջերմ մթնոլորտ կստեղծի, լավ հույզեր կպարգևի և հյուրերին կգերի ռուսական և հայկական երաժշտության մասին օրիգինալ պատմություններով։ Մոսկվայի դասական նվագախմբի նվագակցությամբ հանդես կգան հրավիրված հյուրեր, դուդուկի տաղանդավոր վարպետ Անտոն Կոտիկովը, դհոլահարներ, առաջատար վոկալիստներ` Աննա Աբայան (սոպրանո), Ալեքսանդրա Պավլովա (սոպրանո), Նաիրա Ասրիյան (մեցցո-սոպրանո), Ալինա Չերթաշ (մեցցո-սոպրանո), ինչպես նաև անսամբլի երիտասարդ մենակատար Արին Քալաշյանը։ Համերգն ունի բարեգործական ուղղվածություն՝ յուրաքանչյուր հյուր հնարավորություն կունենա մասնակցելու ուսանող երաժիշտներին օգնելու ծրագրին:
Ввод
Написать в Давид Григорян