Բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանը որակազրկվեց 3 տարով

Բռնցքամարտի 2023թ․ Հայաստանի չեմպիոն Հենրիկ Սահակյանը հակադոպինգային կանոնների խախտման համար որակազրկվեց 3 տարով։ Որոշումը հրապարակել է Հայաստանի Հակադոպինգային գործակալությունը։ Որոշումը հնարավոր է բողոքարկել 21 օրվա ընթացքում։
«Լսումների հանձնաժողովի վերջնական որոշումը.
Սահակյան Հենրիկի գործի վերաբերյալ
Որոշեց․
- Ելնելով ներկայացված փաստաթղթերից և կարծիքներից, միանշանակ տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում և հիմք ընդունելով Համաշխարահին Հակադոպինգային Օրենսգրքի դրույթները` չեղյալ համարել ՀՀ Բռնցքամարտի Ազգային Առաջնություն ժամանակ Սահակյան Հենրիկի ցույց տված արդյունքները ներառյալ ցանկացած մեդալի, միավորների և մրցանակների զրկում այն իրադարձության ժամանակ, որի ընթացքում տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում, համաձայն Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի Հոդված 10.11-ի։
- Սահակյան Հենրիկին որակազրկել երեք (3) տարի որակազրկման ժամկետով ՝ սկսած 2023 թվականի փետրվարի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը ներառյալ։
- Որակազրկման ժամանակահատվածում, Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի 10.12-րդ հոդվածի համաձայն, Սահակյան Հենրիկին չի թույլատրվում որևէ կարգավիճակով մասնակցել մրցումների, ՀՀ ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքների կամ այլ մարզական գործունեության (բացառությամբ հակադոպինգային կրթական կամ վերականգնողական ծրագրերի), որը կազմակերպվում է ազգային կամ միջազգային ֆեդերացիաների կողմից:
- Հիմնվելով 2021թ.-ի Համաշխարհային հակադոպինգային Օրենսգրքի և Հայաստանի ազգային հակադոպինգային կանոնների պահանջների հիման վրա ընդունված որոշումները կարող են բողոքարկվել համաձայն 13.2-ից 13.7-րդ հոդվածների կամ ինչպես այլ կերպ նախատեսված է Օրենսգրքում կամ Միջազգային ստանդարտներում: Նման որոշումները ուժի մեջ կմնան բողոքարկման ընթացքում, եթե վերաքննիչ մարմինն այլ բան կարգադրի:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել Մարզական արբիտրաժային դատարանում՝ որոշումը ստանալուց հետո 21 օրվա ընթացքում:
Գործը համարել փակված»,- նշվում է հաղորդագրությունում։
13 Ապրիլ, 2023 17:59
2557
Հայաստանի երկու բռնցքամարտիկ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված մրցաշարի
24 Մայիս, 2025 11:44
Իռլանդացի բռնցքամարտիկը մահացել է մենամարտի ժամանակ ստացած վնասվածքից
09 Փետրվար, 2025 15:58
Հայ բռնցքամարտիկները անցել են եզրափակիչ. մինչև 22 տարեկանների ԵԱ
18 Հոկտեմբեր, 2024 01:53
Հենրիկ Նալբանդյանը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը
22 Հոկտեմբեր, 2024 20:24
«Ես ոչ ոքի համար չեմ ստեղծագործում, բացի մարդուց». այսօր Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է. տեսանյութ
01 Հոկտեմբեր, 2024 01:13
«Ինտերը» ինձ շատ բան է տվել վերջին մեկուկես տարվա ընթացքում. Մխիթարյան
02 Հունվար, 2024 15:04
Հնար արվեստի աշխատարանը ներկայանում է «Իսահակյանի ճամփաներով» կրթամշակութային նախագծով
16 Մայիս, 2025 23:35
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
16 Ապրիլ, 2025 19:16
Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել
16 Ապրիլ, 2025 18:35