Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան Ջո Բայդենի կողմից նշանակվել է նախագահի մշակույթի և արվեստի հանձնաժողովի համանախագահ։ Այս մասին ասվում է ամերիկյան առաջնորդի մամուլի ծառայության՝ հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) Գրեմմիի 13 մրցանակի սեփականատեր է և պատմության մեջ ամենահաջող կոմերցիոն կատարողներից։

Time ամսագիրը նախորդ տարիներին նրան դասել էր աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: Նշվում է, որ երգչուհին ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ և որոշ հասարակական արշավներով։

Կոմիտեն, որը ստեղծվել է 1982 թվականին, խորհուրդներ է տալիս ԱՄՆ նախագահին և ԱՄՆ կառավարության պաշտոնյաներին մշակութային քաղաքականության հարցերում։ Բայդենը հինգշաբթի օրը նշանակել է պրոդյուսեր Բրյուս Քոհենին՝ որպես կոմիտեի մեկ այլ համանախագահ։

Լեդի Գագան բազմիցս ելույթ է ունեցել Բայդենի քարոզարշավի շրջանակներում միջոցառումների ժամանակ և ակտիվորեն մասնակցել նրա աջակցության քարոզարշավին: 2021 թվականի հունվարին նա կատարել է ԱՄՆ-ի հիմնը Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ, այնուհետ նրանք ջերմ գրկախառնվել են:

834