ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող անհատներ, գործարարներ, իրավաբանական անձանց ներկայացուցիչներ, գործընկերներ, շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ:

Հարկ վճարելը պետության հանդեպ պատասխանատվության և հոգատարության կարևոր դրսևորումներից է: Մեր պետության առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների հաղթահարման և սոցիալական խնդիրների լուծման որակը սերտորեն շաղկապված է հարկ վճարելու մշակույթի ամրապնդման ու զարգացման հետ:

Պետական եկամուտների կոմիտեի ուղերձը գործարարներին հստակ է. բարեխղճությունը մշտապես կխրախուսվի և կարժանանա պետության առանձնահատուկ գնահատանքին, իսկ օրենքը շրջանցելու բոլոր փորձերը հետևողականորեն կկանխվեն: 

Կրկին շնորհավորելով այս տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ և նորանոր ձեռքբերումներ: Ցանկանում եմ, որ բոլոր հարկ վճարողների առանցքային բնորոշիչները մշտապես լինեն բարեխղճությունը և օրինապահությունը` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարեկեցիկ և պայծառ ապագայի»,- ասված է ուղերձում:

473