Արցախում 860 տնտեսվարող սուբյեկտ շրջափակման պայմաններում կասեցրել է իր գործունեությունը
Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 138-րդ օրվա տեղեկագիրը ապրիլի 28-ի դրությամբ:
Օրվա վիճակագրական թարմացումներ
- Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1155 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։
- Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 365 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։
- Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
- Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 190 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (138 օրվա ընթացքում մարդկանց 338.100-ի փոխարեն՝ 1779 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների միայն 45 ելքի և մուտքի դեպք):
- Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 52 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (138 օրվա ընթացքում 126.960-ի փոխարեն՝ 2455 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 22 մուտք և ելք:
- Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (138 օրվա ընթացքում մոտ 55.200 տոննայի փոխարեն՝ 4339 տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ միայն 58 տոննա):
- Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 72 օր շարունակ լրիվ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվ խափանված է արդեն 109 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
- 860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
- Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10.300 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
- Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
- Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 263 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 29 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
28 Ապրիլ, 2023 17:18
709
Առողջապահության նախարարը՝ Արցախում պայթյունից տուժածների վիճակի մասին
12 Հունվար, 2024 11:53
Արտակարգ դեպք՝ Արցախում
28 Հոկտեմբեր, 2023 12:03
Ադրբեջանցիները ասեցին, եթե կուզես կնոջդ տանենք Շուշիում ծննդաբերի .Արցախում ծնված վերջին արցախցին․ տեսանյութ
30 Սեպտեմբեր, 2023 11:12
Քաղաքաշինության ոլորտի տնտեսվարող սուբյեկտները ինչպես դիմեն լիցենզավորման համար. ուղեցույց
13 Օգոստոս, 2024 17:54
Կալանավորվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պահեստ վարձակալած տնտեսվարողը
24 Փետրվար, 2023 18:41
Արցախում այն տնտեսավարողները, որոնք կկիրառեն ապրանքների իրացման ավելի բարձր գներ, հետագայում կզրկվեն ապրանքների մատակարարումից
08 Հունվար, 2023 15:56
Քաղաքաշինության ոլորտի տնտեսվարող սուբյեկտները ինչպես դիմեն լիցենզավորման համար. ուղեցույց
13 Օգոստոս, 2024 17:54
2021-ի ապրիլի 1-ի դրությամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների թիվն ավելացել է. ՊԵԿ
07 Ապրիլ, 2021 11:17