Ապրիլի 28-ին ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Պարգևատրվում էին ոստիկանության վետերանները, որոնք մեծ փորձ և ճանապարհ ունեն անցած ոստիկանության համակարգում։ 

ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ պարգևատրումը վետերանների հանդեպ ունեցած մեծագույն հարգանքի դրսևորումն է:

Հանցագործությունների բացահայտման, հետախուզվողների հայտնաբերման, զենք-զինամթերքի կամավոր հանձնման, երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու, ինչպես նաև Ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի կապակցությամբ Արամ Հովհաննիսյանը վետերաններին պարգևատրել է «Մարտական զորակցություն», «Ոստիկանության 100-ամյակ» մեդալներով և «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով։

729