Դիլիջանում փլուզված ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Մայիսի 3-ին՝ ժամը 21։51-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Դիլիջան քաղաքի «Էկո Կայան Դիլիջան» հյուրանոց տանող ավտոճանապարհի հենապատը փլուզվել է․ ճանապարհը երկկողմանի փակ է։
Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Էկո Կայան Դիլիջան» հյուրանոց տանող ավտոճանապարհին հարակից հենապատը (մոտ 105 քմ) փլուզվել է (մոտ 70 քմ), ինչի հետևանքով մոտ 120 խմ հողազանգված սահել և ամբողջությամբ փակել է ճանապարհը։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բացել են ճանապարհը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:
04 Մայիս, 2023 14:39
1089
Դիլիջանում BMW-ն բախվել է հեղուկ գազի ցիստեռնով բեռնատարին. տուժածի վիճակը ծանր է
21 Հոկտեմբեր, 2023 14:09
Մասնակի փլուզում Դիլիջանում․ տուժածներ չկան
25 Մարտ, 2023 19:34
Դիլիջանում 16-ամյա պատանին տան ննջարանից գողացել է 100.000 ռուբլի ու խաղադրույք կատարել
04 Մարտ, 2023 19:51
Հիմնանորոգվում է Հայանիստ գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածի փլուզված կամուրջը․ տեսանյութ
14 Նոյեմբեր, 2025 10:23
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
04 Հուլիս, 2026 19:27
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30 Հունիս, 2026 09:59
Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրшվորներ
29 Հունիս, 2026 19:21