Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։ Այս ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում այսօր` մայիսի 8-ին։

Սակայն դիտավորությամբ, թե պատահականությամբ ռուսական հայտնի «Իզվեստիա» պարբերականը արտատպել է կոչը` երկրների ցանկից հանելով  մի շարք երկրներ` այդ թվում Հայաստանը։ Այնտեղ մասնավորապես նշված է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին և Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդներին Հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ»։

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հրավերով ներկա է գտնվելու Մայիսի 9-ին նվիրված միջոցառումների։ն

1060