ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արնուշ» ընդեղենի մածուկների արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք. Երևան, Կոմիտասի պողոտա):   

Մասնավորապես՝   արտադրական շինությունը չի ունեցել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, սարքավորումները պատշաճ մաքրված և ախտահանված չեն եղել, չեն իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման աշխատանքներ, չեն եղել սանհանգույցներ, անձնակազմի համար հանդերձարան, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ, արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընդեղենի մածուկների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: 

693