Մայիսի 16-ին, ժամը 18:45-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մատիշյան փողոցի տներից մեկի տանիքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացի Հ․ Ե․-ին (ծնված 1972 թ․) պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ։

616