Հնդկաստանի Հանրապետությունում կստեղծվի ՀՀ ռազմական կցորդի հաստիք

Կառավարությունն ընդունել է «Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք ստեղծելու մասին» որոշում:
Այս մասին ահյտնում են ՀՀ կառավարությունից։
Ըստ հիմնավորման, երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ:
Հնդկաստանում ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ:
18 Մայիս, 2023 23:50
941
Արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. Հնդկաստանի պաշտպանության նախարար
11 Փետրվար, 2025 22:09
Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
11 Փետրվար, 2025 19:37
Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի իր գործընկերոջը
26 Հունվար, 2025 17:35
Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիայի Հանրապետություն (տեսանյութ)
27 Ապրիլ, 2025 23:22
Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27 Ապրիլ, 2025 10:22
Զելենսկին ապրիլին կայցելի Հարավաֆրիկյան Հանրապետություն
07 Մարտ, 2025 16:45