Հերթական անգամ բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում հերոս տղերքի ծնողներին  չուղարկել այլևայլ նպատակներով և նրանց կողքին կանգնել, ոչ միայն՝ երբ միջադեպ է լինում: Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Անբարոյականություն է օգտվել զոհված հերոս տղերքի ծնողների հուզական վիճակից»,- ասաց նա:

Պատգամավորը նաև իրավական համակարգին և անվտանգությանը հարց ուղղեց, թե ինչպես կարելի է երկրի ղեկավարի որդուն այսպես անպատշպան թողնել: «Իսկ գուցե մի օր էլ ինչ-որ տհաճ միջադեպ ավելի վատ  մարդկանց կողմից իրականացվեր, ինքը ինչո՞ւ պետք է անպաշտպան լիներ, որ նման իրավիճակում հայտնվեր, սա էլ իմ կոչը՝ ուղղված Ազգային անվտանգությանը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

1497