Մեքսիկայում ավտոմրցարշավի մասնակիցների վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Զոհվել է 10 մարդ, 9-ը՝ վիրավորվել։ 

Նախօրեին Էնսենադա քաղաքում մեկնարկել է «Կաչանիլյասո» անվանումով մրցարշավը: Ավտոերթի ավարտը նախատեսված էր Սան Ֆելիպեում, սակայն մրցարշավի ընթացքին միջամտել են, ենթադրաբար, մեքսիկական կարտելներից մեկի ներկայացուցիչները: Նրանք դարանակալել են՝ գնդակահարելով մի քանի մարդու:

Գլխավոր դատախազությունը չի հրապարակել հարձակման զոհերի ինքնությունն ու ազգությունը:

598