Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ ընդլայնված նիստում պատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլահամ Ալիևին։ 

«Ադրբեջանի նախագահն իր ելույթում օգտագործեց արտահայտություն, որը նրանք օգտագործում էին վերջին տարիներին՝ արդարացնելու իրենց տարածքային նկրտումները։ Հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ նշվում է միայն մեկ միջանցք՝ Լաչինի միջանցքը, որը պետք է լիներ ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ, սակայն, ցավոք, ապօրինաբար փակվել են Ադրբեջանի կողմից։

Մյուս կողմից, ցանկանում եմ հաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական երթուղիները և հաղորդակցությունները, որոնք անցնում են Հայաստանի Հանրապետության տարածքով։ Մենք դա անվանում ենք «Հայկական խաչմերուկ», և պատրաստ ենք տարածաշրջանային հաղորդակցության ուղիներ բացել այն երկրների հսկողության ներքո, որոնցով նրանք անցնում են»։

1055