Մայիսի 25-ին, ժամը 15։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փափազյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի ջեռուցման կաթսայի խողովակը քամուց թուլացել է, առկա է ընկնելու վտանգ։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ապամոնտաժել են ջեռուցման կաթսայի թուլացած խողովակը։

Մայիսի 25-ին, ժամը 14։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի անձրևատար խողովակը պոկվել, կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ապամոնտաժել են անձրևատար խողովակը»,- ասված է հաղորդագրության մեջ։

461