«Մենք խոսում ենք տարածքային ամբողջականության ճանաչման մասին և քայլ-քայլ գնում ենք. ինչու եմ այդպես անում»,- Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նկատելով, որ սա կարևոր հարց է:

«Վերջերս մի հայտարարություն արեցի ԱԺ-ում` կապված կադաստրի վկայականի հետ, որը բանավեճերի հիմք տվեց: Ես շատ ուզում եմ` որպես ՀՀ վարչապետ հասնեմ մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնեմ ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական. Սա կարևոր հանգամանք է:

Դա չի նշանակում, որ սա կգոհացնի բոլորին, բայց մյուս կողմից` կգոհացնի բոլորին: Նախ մենք պետք է ճշտենք, թե ինչ նպատակ ունի ՀՀ-ն: Երկու անգամ մենք Հայաստանի Հանրապետություն ենք հիմնադրել, երկու անգամ էլ ՀՀ-ն եթե ոչ` մեծ մասամբ, բայց առնվազն որոշակիորեն ընկալվել է որպես գործիք` ավելի մեծ նպատակի համար: Պատմության մեջ ՀՀ-ն ինքը որպես նպատակ կամ չի եղել, կամ շատ քիչ է եղել: Ես ուզում եմ, որ ՀՀ-ն մեր նպատակը լինի, և նպատակ լինի, և գործիք. նպատակ լինի` որպես ինքնիշխան և բարեկեցիկ պետություն, բայց միջոց լինի նաև ՀՀ քաղաքացիների բարեկեցության, անվտանգության և երջանկության համար»,- ասաց նա:

781