«Զվարթնոց» օդանավակայանում տղամարդու մոտ դանակ է հայտնաբերվել
Հունիսի 1-ին, ժամը 12.40-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, սառը զենք կրելու կասկածանքով, օդանավակայանի մեկնման սրահից գծային բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի, 48-ամյա տղամարդու: Նրա ձեռքի պայուսակի խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ:
48-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
03 Հունիս, 2023 02:08
755
Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Զվարթնոց» օդանավակայանում
16 Օգոստոս, 2026 15:53
Նախագահ Խաչատուրյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերին․ տեսանյութ
03 Մայիս, 2026 18:06
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանից Երևան տանող ենթակառուցվածքների վիճակին
02 Ապրիլ, 2026 18:45
Ստամբուլի օդանավակայանը ուղևորահոսքով առաջ է անցել Հիթրոուից. BBC
11 Օգոստոս, 2026 17:29
Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվին
10 Հուլիս, 2026 12:25
Թռիչքների սահմանափակումներ՝ Մոսկվայի օդանավակայաններում
30 Հունիս, 2026 23:05