«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»-ից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Սարալանջից դեպի Նորք-Մարաշ՝ մինչեւ Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկայնքով, շուրջ 5 կիլոմետր հատվածում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն իրականացրել է մայթեզրերի մաքրման աշխատանքներ։

Հեռացվել են երթեւեկությանը խանգարող ծառաթփատեսակները, քարերը, տարիների ընթացքում կուտակված շինարարական աղբը։ Աշխատանքներին միացել է նաև ԵԱՍՄ համայնքային հիմնարկը։ 

1432