Հանրահայտ ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդին իր 17 մլն հետևորդներին իրազեկել է հայերին սպառնացող վտանգի մասին: Նա «Ինստագրամի» իր պաշտոնական էջի «Սթորի» բաժնում տեղադրել է մի նկար, որի վրա գրված է, որ Հայաստանը հարձակման է ենթարկվում:

Ռեփերի գրառումից հետո ԱՄՆ հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նրան՝ խնդիրը բարձրաձայնելու համար:

Հանձնախմբի «Թվիթերի» միկրոբլոգում գրված է. «Շնորհակալ ենք, Փի Դիդի, լուրը «Ինստագրամի» 17 մլն հետևորդներին հասցնելու համար: Սենատորներից մինչև հայտնի աստղերի աջակցությամբ մենք պետք է բարձրաձայնենք խնդիրը, մինչ Ամերիկան փորձում է կանգնեցնել հայերի սպանդը»:

688