Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը հետաձգվում է. հայտարարություն

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Տեղեկացնում ենք, որ բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը, որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց պետք է տրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ, տեխնիկական պատճառներից ելնելով՝ հետաձգվում է:
Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ խնդրելով հանգամանքներին ըմբռնումով մոտենալ: Օգնության տրամադրման մեկնարկի վերաբերյալ հանդես կգանք նոր տեղեկատվությամբ»:
17 Հունիս, 2023 03:36
808
Արցախցիներն իրենց շտաբ-վրանը Ազատության հրապարակից կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն
29 Ապրիլ, 2025 19:58
ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ովքեր կարող են օգտվել աջակցության նոր ծրագրից
11 Ապրիլ, 2025 12:50
Ինչու են արցախցիները խուսափում ՀՀ քաղաքացիությունից․ մինչ օրս դիմել է 8437 անձ
08 Ապրիլ, 2025 14:31
Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ
23 Մարտ, 2025 20:24
Հայաստանն ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն է ստացել Լեհաստանի կառավարության կողմից
16 Ապրիլ, 2021 16:56