Իջևանում կարկուտի հետևանքով ավերվել են ցանքսատարածությունները, վնասվել՝ ողջ բերքը, մարդկանց գույքը. լուսանկարներ
Տեղատարափ կարկուտից հետո Իջևան քաղաքում գրանցվել են բազմաթիվ ավերածություններ, վնասվել է գրեթե ողջ բերքը, տապալվել են ծառեր, պոկվել՝ տանիքներ։
Անմիջապես կարկուտից հետո վնասված ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով աշխատանքի են անցել Իջևանի համայնքապետարանի կոմունալ ծառայության խմբերը և հատուկ տեխնիկան։ Աշխատանքները տեղում համակարգում է համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը։
Տեղում ծառայություն են իրականցնում և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերում ՆԳՆ պարեկային և փրկարար ծառայության, շտապօգնության աշխատակիցները։ Արտակարգ ռեժիմով աշխատում է ՀԷՑ-ը: Հետևեք Իջևանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջին` լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար:









20 Հունիս, 2023 03:08
2420
Իջևանում փողոցներ կփակվեն
09 Օգոստոս, 2024 02:36
Ապօրինի ծառահատում Իջևանում (տեսանյութ)
08 Հուլիս, 2023 14:40
Խոշոր հրդեհ Տավուշի մարզում (տեսանյութ)
03 Սեպտեմբեր, 2022 20:37
Ուժեղ կարկտահարության հետևանքները Շիրակի մարզի գյուղ Հայկաձորում․ տեսանյութ
17 Հուլիս, 2026 19:58
Ուժեղ կարկտահարության հետևանքները Շիրակի մարզի գյուղ Բագրավանում․
տեսանյութ
17 Հուլիս, 2026 19:07
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
17 Հուլիս, 2026 19:00