
ՀՎՖ-ն հաստատել է Խաչատուր Ստեփանյանին որպես ՀՀ վոլեյբոլի Մ22 տղամարդկանց հավաքական թիմի ավագ մարզիչ: Այս մասին հայտնում են Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայից։ Խաչատուր Ստեփանյանը երկար տարիներ հանդես է եկել Ռուսաստանի տղամարդկանց հավաքական թիմում, որի կազմում հաղթել է «Աշխարհի լիգա 2011» մրցաշարը:
Հանդես է եկել Ռուսաստանի վոլեյբոլի տղամարդկանց առաջատար ակումբներում՝ Բելոգորիե ,Դինամո (Մոսկվա), Դինամո(Կրասնոդար),որոնց կազմում նվաճել է ԵՎՖ չեմպիոնների լիգայի հաղթողի և մրցանակակիրների կոչումներ: ՀՀ հավաքական թիմի երկրորդ մարզիչ է նշանակվել՝ Անդրանիկ Մանուչարյանը: Հիշեցնենք,որ մեր հավաքականը կմասնակցի ս/թ հուլիսի 21-ից-23-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ22 առաջնության Ի ենթախմբի հանդիպումներին: ՀՀ հավաքական թիմը կմրցի Ֆրանսիայի, Դանիայի և Պորտուգալիայի հավաքական թիմերի հետ: