Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկատվությունն արդեն հասանելի է «Յանդեքսի» էլեկտրոնային քարտեզում։

Ընկերության հետ համագործակցությամբ աշխատանքներ են տարվել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիների և ավտոբուսային կանգառների թվայնացման նպատակով։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքի բնակիչներն ու հյուրերը, օգտագործելով «Յանդեքս» քարտեզները, այժմ կարող են տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիները և կանգառները, պլանավորել երթևեկությունը, տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը, հասկանալ, թե ինչպե՞ս պետք է հասնել մոտակա կանգառ, ո՞ր համարի փոխադրամիջոցը նստել և որքա՞ն կտևի երթևեկությունը։

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ երթուղիների առցանց ցուցադրման որակը բարելավելու նպատակով համայնքը «Յանդեքսի» հետ համատեղ շարունակում է աշխատանքը: Ի դեպ, հուլիսի 1-ից գործարկվող երթուղիները ևս թարմացված կլինեն քարտեզում: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել նաև կանգառներում էլեկտրոնային չվացուցակներ տեղադրելու համար:

511