Վարչապետը տիկնոջ հետ ծանոթացել է Վալմարի ստեղծագործություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) արվեստանոց և նկարչի արվեստի սրահ:
Ժողովրդական նկարիչը ներկայացրել է իր աշխատանքները, պատմել երկարատև գործունեության մասին:
Ցուցասրահը ներկայացնում է Վալմարի և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները։
Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում:



27 Հունիս, 2023 02:13
886
Չեմ կարծում ՀՀ վարչապետը պետք է հանդիպումներից ուշանա խցանումների պատճառով․ վարչապետ
25 Հունիս, 2026 13:26
Պատրաստվում ենք բաց սահման ունենալ, պետք է սովորենք գնալ-գալ․ վարչապետը՝ Թուրքիա մեկնելու մասին
25 Հունիս, 2026 13:18
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11 Հունիս, 2026 00:02
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է եղել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին
13 Փետրվար, 2024 03:18
Վարչապետը տիկնոջ հետ Քիշնևում ներկա է գտնվել համերգի, մասնակցել ընդունելության
01 Հունիս, 2023 03:55