Կառավարությունն այսօրվա` հուլիսի 7-ի հերթական նիստում  հաստատել է չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված` Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելուն, ուստի Կառավարության ջանքերը առաջարկվում է ուղղել կապիտալի շուկա դուրս եկող և դրամով արժեթղթեր թողարկող ընկերությունների մուտքը խրախուսելուն միտված համալիր միջոցառումներին։

Սուբսիդավորվելու են բորսայում մուտք գործելու հետ կապված ծախսերը, այդ թվում՝ ընկերության ցուցակման, ինչպես նաև արժեթղթերի թողարկման և դրանց տեղաբաշխման ծախսերը։ Սուբսիդիան կհիմնվի հայկական դրամով առնվազն 36 ամիս մարման ժամկետով պարտատոմսերի թողարկման ժամանակ:

Արդյունքում, առաջիկա երեք տարիների ընթացքում ակնկալվում է ունենալ ոչ ֆինանսական հատվածի կազմակերպությունների կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսերի և բաժնետոմսերի նոր թողարկումներ՝ 975 միլիարդ դրամ ծավալով։

Ակնկալվում է ավելացնել միջազգային վարկանիշ ունեցող կազմակերպությունների քանակը, ինչը նոր որակ  կհաղորդի Հայաստանի Հանրապետության տնտեսությանն ընդհանրապես և ֆինանսական շուկային:

765