«Պատերազմը բացառում է ներքին քաղաքականություն:

Առավել ևս Հայաստանի չափի երկրում:

Ներքին քաղաքականությունը ներքին մրցակցություն է, իսկ հիմա ակնհայտորեն դրա ժամանակը չէ:

1940-ի Փարիզում մարդիկ «քաղաքականություն» էին խաղում:

1941-ի հոկտեմբերի Մոսկվայում չէին քննարկում, որն է ճիշտ, որն է սխալ:

Արդյունքները՝ գիտեք, թե՛ Փարիզի, թե՛ Մոսկվայի համար:

Ես չեմ սիրում Երկրոր Համաշխարհայինից օրինկաներ բերել, բայց ցավոք մեզանում մարդիկ հիմնականում դրանց են ծանոթ:

Չկա հիմա այլ բանի հավատարմություն քան հավատարմությունը Հայաստանի դրոշին:

Չկա այլ մենք, բացի հայկական մենքից:

Չպիտի լինի»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հրապարակախոս, քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը:

 

349