Արդեն շուրջ երեք տարի է Երեւանի կենտրոնում իր հյուրընկալ դռներն է բացել Seven Visions Hotels, The Dvin հյուրանոցային համալիրը։ Այն իր ֆունկցիոնալությամբ, շքեղությամբ եւ հարմարավետությամբ առաջինն է մեր տարածաշրջանում եւ երկրորդը` ամբողջ աշխարհում։ Բարձրաշխարհիկ հասարակությանը էլ պետք չէ այցելել Փարիզ կամ Հռոմ` դիզայներական բարձրաճաշակ հյուրանոցային համարներում հանգիստը վայելելու համար։ Այստեղ բացահայտվում է քաղաքային շքեղ ապրելակերպի մի նոր ոճ։ Seven Visions Hotels, The Dvin հյուրանոցային համալիրի այցեքարտը «HAYRIK» ռեստորանն է` էլեգանտ, նրբաճաշակ` իր ինքնատիպ , յուրահատուկ խոհանոցով։ Այստեղ ազգային խոհանոցը ներկայացված է նոր ու ժամանակակից մոտեցումներով, ազգային ուտեստների նոր ձեռագրով` պահպանելով համերը։ «Hayrik»-ում կարող եք ըմբոշխնել նաեւ աշխարհի լավագույն կոկտեյլները հմուտ բարմենների մատուցմամբ։ «Hayrik» ռեստորանն այն միջավայրն է, որտեղ հանդիպում են դասականն ու ազգայինը, շքեղությունն ու նրբաճաշակությունը, եւ այս ամենին միավորում են աշխարհի համերը։

Եկեք «Hayrik»` վայելելու կատարելությունը։

 

1617