ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության հարևանությամբ գտնվող ռեստորաններից մեկում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ Զաքարիա Սարկավագի և Քանաքեռ 13 փողոցների խաչմերուկում է տեղի ունեցել այն և դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, կոտրված ապակիներ, փայտե մահակներ։
Աղբյուրի տեղեկություննեով՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն արդեն պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, որոնց մեջ են նաև քրեական հեղինակությունների հարազատներ, որոնց տվյալներն այս պահին հրապարակման ենթակա չեն։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։