ՄԻԵԴ-ը մինչև օգոստոսի 8-ը Ադրբեջանին ժամանակ է տրամադրել Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին:
01 Օգոստոս, 2023 18:36
764