Առաջին անգամ Հայաստանում հանդես կգան «Վարդանյան եղբայրները»
Հայաստանում առաջին անգամ հանդես կգան հանրահայտ «Վարդանյան եղբայրները», որոնք կրկեսային յուրահատուկ ձեռագիր ունեն։ Ռուսական Առաջին ալիքի հանրահայտ «Минута славы» ծրագրի հաղթողներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները մշտապես իրենց կապը պահել են Հայաստանի հետ, իսկ հիմա այստեղ կներկայացնեն նաև իրենց՝ բոլորովին նոր ծրագիրը բարձր մակարդակի պրոֆեսիոնալ արտիստների հետ։ Ծրագիրը ներառում է ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, խմբակային ձեռնածուներ, անվաչմուշկներ, դանակ նետողներ, աճպարար և, իհարկե, Վարդանյան եղբայրները։ Սպասվում է անմոռանալի ցուցադրություն, որը մի պահ կվերադարձնի մանկություն, կլցնի ձեր սրտերը ուրախությամբ, դրականով և կմնա որպես ուրախ հիշողություն։ Կրկեսի ցուցադրությունները կսկսվեն սեպտեմբերի 2-ից` Հրազդան մարզադաշտի մոտ։
10 Օգոստոս, 2023 22:57
1144
Ողջունում եմ կրկեսում ձևիստների ելույթները, քաղաքական կրկեսի համար ավելի լավ վայր դժվար էր գտնել. Չախոյան
22 Փետրվար, 2026 19:03
Վարդանյան եղբայրների կրկես-XTREME Միջազգային մակարդակի էքստրեմալ կրկեսային շոու
22 Հունվար, 2026 16:28
Կրկեսային նոր ձևաչափ. «Կայսրուհին», հայտնի ծաղրածուն և մյուսները
06 Փետրվար, 2024 16:47