Ես կարծում եմ՝ կարևոր է արձանագրել, որ մենք այս տարվա առաջին յոթ ամիսների ծնունդների բավականին լավ ցուցանիշ ունենք և այս տարի առաջին յոթ ամիսների ընթացքում ծնվածների թիվը 540-ով գերազանցում է  2022 թվականի ծնվածների թվին, 348-ով՝ 2020 թվականի ծնվածներին, 368-ով՝ 2019 թվականին ծնվածներին, և մենք զիջում ենք միայն 2021 թվականի տվյալներին։ Այս մասին ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ քննարկվում էր Առողջապահության նախարարությանը լրացուցիչ 500 մլն հատկացնելու նախագիծը՝ վերարտադրողական  առողջության ծրագրի համար։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե անհասկանալի է՝ ինչու է ծրագրում սահմանված տարիքային նման շեմ՝ 36 տարեկանը, որովհետև եթե չափահաս մարդը ցանկանում է ծրագրից օգտվել՝ շեմ սահմանելու կարիք չկա․ «Ինչքան երեխա է ծնվում երկրում՝ դա չափազանց կարևոր ցուցանիշ է։ Մենք պետք է հնարավորություն ստեղծենք, և մարդիկ թող իրենք որոշեն ուզում են օգտվել ծրագրից, թե՝ ոչ»։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  նշեց, որ կան մասնագիտական և առողջապահական նրբություններ, և խնդրեց թույլ տալ քննարկել ծրագրի շեմն իջեցնելու հնարավորությունը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

970