ArmLur.am-ին օգոստոսի 10-ին մահացած զինվոր ժորա Կարապետյանի դեպքով մանրամասներ են հայտնի դարձել։ Զինվորների մեջ վիճաբանության թեման եղել է քնելը։ Ժորա Կարապետյանի ծառայակիցները բարձրացրել են նրա քնելու հարցը, որին հաջորդել են հայհոյանքները, ինչից դրդված 8 ամսվա զինծառայողի ինքն իրեն զրկել է կյանքից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չէր հաջողվել:

ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ մահացած զինվորի գործով կա երկու ձերբակալված, ArmLur.am-ի տեղեկություններով՝ մահացած զինվորը Գեղարքունիքի մարզից է, իսկ ահա նրան ենթադրաբար ինքնասպանության հասցնողը Վայոց ձորի մարզից է։ Տղաների միջեւ թեման տղայական ռազբորկան է եղել, յուրաքանչյուրը փորձել է թեմայի մեջ այսպես ասած ինքնահաստատվել, որն էլ ճակատագրական դարձավ զինվորիներից մեկի համար:

Նշենք, որ քննությունը շարունակվում է։

 

5194