Գյումրիի «Շիրակ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի
Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով.
«Սիրելի՛ շիրակցիներ, հարգելի՛ ֆուտբոլասերներ՛ մեր ակումբի գլխավոր թիմը գլխավորել է Արսեն Հովհաննիսյանը: Վերջինս երկար տարիներ աշխատում է մեր ակումբի համակարգում՝ մանկապատանեկան թիմերից հասնելով մինչև ակումբի երկրորդ թիմ:
Անցած մրցաշրջանի մեկնարկից 34-ամյա մասնագետը գլխավորում էր «Շիրակ-2»-ը: Արսեն Հովհաննիսյանի գլխավորած մարզչական շտաբում կաշխատեն մարզիչներ Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը:
Շնորհավորում ենք մեր մարզչին նշանակման առթիվ, մարզչական նոր շտաբին մաղթում ենք հաջողություն ու հաղթական ընթացք»,-ասված է հայտարարությունում:
22 Օգոստոս, 2023 18:20
1240
Պետբյուջեի միջոցներով վերականգնվում են Գյումրիի Շիրակացու և Խորենացու փողոցները
29 Ապրիլ, 2026 09:39
Գողացել են Գյումրիի ձմեռային մարզաձևերի դպրոցին պատկանող 10-15 զույգ դահուկները. մեղավորները գտնվել են
11 Դեկտեմբեր, 2025 16:12
Գյումրիի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բnղոքի ակցիայից հետո հարուցված քրեական գործով անցնող անձանց թիվը հասել է 43-ի․ ՔԿ
30 Հոկտեմբեր, 2025 23:30
Վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայան
18 Ապրիլ, 2026 14:13
«Արարատ-Արմենիա»-«Շիրակ» ընդհատված հանդիպման նոր ժամանակացույցը հայտնի է
30 Նոյեմբեր, 2025 19:37
«Շիրակ» օդանավակայանում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգի կասկածյալը ձերբակալվել է. ՆԳՆ
02 Հուլիս, 2024 19:36