ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկակական հետազոտություններ էին իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների և Աբելյան փողոցների խաչմերուկ, Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ, Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ (Շինարարների 35 հասցեի դիմաց) հասցեներում գործող բենզալցակայանների նկատմամբ։ Այդ մասին հայտնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից:

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանների շահագործումը դադարեցնելու որոշումներ էր կայացրել։

Տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի  և Ներքին գործերի նախարարության համատեղ  իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանների գործունեությունը փաստացի դադարեցվեց և դրանք ապամոնտաժվեցին։

901