Եւս 6 հիվանդության բուժման համար պետության կողմից
անվճար դեղեր կտրամադրվեն

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ևս 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը 2024 թվականից պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար։
Այդ հիվանդություններն են`
1) պատանեկան իդիոպաթիկ արթրիտ
2) առաջնային իմունոդեֆիցիտ
3) կավասակի հիվանդություն
4) նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն - սուր պոլիռադիկուլիտ
5) անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ
6) ցրված սկլերոզ
Արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ`
անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով,
կկանխարգելվի հիվանդության զարգացումը,
կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները:
28 Օգոստոս, 2023 15:42
584
Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան
09 Մայիս, 2025 15:21
Պուտինը շնորհակալություն է հայտնել Մոսկվա ժամանած արտասահմանցի գործընկերներին
09 Մայիս, 2025 15:01
Ստորագրվել է հայագիտության խթանման մասին փոխըմբռնման հուշագիր․ հայ-ավստրիական համագործակցության հեռանկարները
09 Մայիս, 2025 14:58