Մոսկվայի օդանավակայաններում 59 չվերթ է հետաձգվել

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հինգշաբթի առավոտյան հետաձգված չվերթերի թիվը հասել է 59-ի, հետևում է «Յանդեքս» ծառայության տվյալներից: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվայի ժամանակով ժամը 7.15-ի դրությամբ «Վնուկովոյում» 23 չվերթ է հետաձգվել, 3-ը՝ չեղարկվել:
«Դոմոդեդովոյում» հետաձգվել է 29 չվերթ, չեղարկվել է 1-ը:
«Շերեմետևոյում» 7 չվերթ է հետաձգվել։
31 Օգոստոս, 2023 10:28
1101