«Զվարթնոց»-ի ավտոկայանատեղիում՝ «ԲՄՎ»-ի մեջ, տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանված BMW մակնիշի ավտոմեքենայում դի կա:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները BMW մակնիշի ավտմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Աղբյուրի տեղեկություններով մահացածը 63-ամյա Սևակ Գ.-ն է:
01 Սեպտեմբեր, 2023 01:39
1228
Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել. Հայկ Կոստանյան
19 Դեկտեմբեր, 2024 18:34
Առուվաճառքի առոչինչ պայմանագրերով ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց 521 հազար դոլարին համարժեք դրամ է հափշտակել
24 Հոկտեմբեր, 2024 23:03
Նոր դրույքաչափեր՝ ավտոկայանատեղիներում կայանելու համար
09 Հունվար, 2024 01:34