Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մասնավորապես՝ «գոնսալեսյան» ազնվացեղ տոհմը ողջունել է պետնախարարի նշանակումը, իսկ «մասանդռա կրեմլովիչ» ուղղափառ տոհմը հայտարել է սեպտեմբերի 2-ին հանրահավաքին մասնակցելու մասին… Բայց հավատացեք, սրա մասին չէ, որ սկսեցի գրառումը, այլ այն բնազդային զգացողության, որն ունեցել եմ վերջին շաբաթներին ստեփանակերտյան ներքաղաքական ալեկոծությունների խորապատկերին, և որոնք, կարծես, հաստատվում են փաստերով: Եվ ահա, շատ հետաքրքիր տեղեկություններ են բերում աղունիկները, որոնք մասամբ հաստատվում են վերջին շրջանում քննչական ու իրավապահ մարմինների հաղորդագրությունների ժլատ տեքստերով. իսկ բնազդային զգացողությունս այն էր, որ բացի Մաշայի հյուսիսային քամիների հետ փափուկ հեղաշրջման աղերսներից կատարվողը կապ ունի նաև Մաշա Թաթարսկի 8-նյակի անդամների հնարավոր ունեզրկման հետ, քանզի վասնզի Եռաբլուրի հողատարածքների վերադարձից սկսած մինչև երիտասարդական պալատի կոռուպցիոն գործարքներ տխրահռչակ 8-նյակի «ազնվացեղ մելիքական տները»… քրեական գործերի տակ թաղվել են ու ամեն օր մի դատարանից ազդարարվում է, որ այսինչ համարի ապօրինի գույքը փոխանցվում է պետությանը…. Իսկ, չմոռանանք, անցնող շաբաթներին անգամ երգչուհի հարսին էին հրավիրել բաժին, որը նեղվել էր իր «ստեղծագործական ճանապարհին» խոչընդոտներ հարցուցելուց… Իսկ պարզվում է, ոչ միայն իրենց, այլ մյուս խորքայինների դեպքում խոսքը տպավորիչ մասշտաբների ապօրինի գույքի մասին է, որոնց պետականացմանը քիչ բան է մնացել…