
Այսօր սեպտեմբերի 1-ն է, բոլորը ուրախ տրամադրությամբ շտապում էին դպրոց, քանի որ ամառային արձակուրդներից հետո տեսնելու էին իրենց ընկերներին։ Աշակերտները պատմեցին, որ իրենց օրը լավ է անցել, իսկ դպրոցները զարդարված էին փուչիկներով և լի ջերմ խոսքերով։
«Որ չենք գալիս դասի, չենք շփվում, իսկ որ գալիս ենք, իրար հետ շփվում ենք»,- ասում են չորրորդ դասարանի աղջիկները։
«Ես հիմա 9-րդ դասարանում եմ սովորում, հետո ֆիզմաթ դպրոց եմ գնալու, որովհետև սիրում եմ մաթեմատիկան»,- ասաց աշակերտուհիներից մեկը։
Շատ ծնողներ իրենց երեխաներին ուղեկցում էին դպրոց, քանի որ ցանկանում էին այդ օրը լինել երեխայի կողքին։
«Դպրոցը սիրում ենք միայն ֆիզկուլտուրայի համար, մեկ էլ մաթեմատիկայի, ամենահավես դասերը երկուշաբթի օրերին ենք ունենալու՝ ինֆորմատիկա, մաթեմատիկա ու ֆիզկուլտուրա։ Սեպտեմբերի մեկը լավ անցավ, բան չարեցինք, միայն ասացին, թե ինչ պիտի տանենք երկուշաբթի օրը, մեր դասղեկը մեր հետ խոսեց ու վերջ, ոչ մի դասատու չեկավ դասարան»,- պատմեցին վեցերորդ դասարանի տղաները։
«Մենք 7-րդ դասարան ենք, ուրախ չենք, որ եկել ենք դասի։ Ես գիտեի, որ իմ հետ սենց մի բան լինելու է, որ գալու եմ դպրոց»,- ասաց լուսանկարի աղջիկներից մեկը։
Լուսանկարի աշակերտները պատմում էին, թե ինչ մասագիտություններ են ընտրել ապագայի համար։ Գանգուր մազերով աղջիկը ցանկանում է դառնալ նկարչուհի, իսկ մյուսները ցանկանում են դառնալ թարգմանչուհի, դիզայներ։