Երևանում և մարզերում հայտնաբերվել են օձեր
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արտաշատ, Եղվարդ, Աբովյան, Գավառ քաղաքներում և Դովեղ, Մյասնիկյան, Ախուրյան, Պառավաքար գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 5 լորտու տեսակի սողուն, 1 շահմար, 4 սահնօձ, 2 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
04 Սեպտեմբեր, 2023 10:04
403