Կդյուրացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի փոփոխման գործընթացը
ԱԺ ՏԿԵ հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։
Ըստ այդմ, իրավական հիմք կապահովվի տարբերակված գույնի գետնանշումների իրականացման համար` հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացված համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակման նպատակով, ինչն էլ թույլ կտա համայնքային վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափերը սահմանել՝ ըստ գոտիականության:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո բովանդակային առաջարկություններ չեն ներկայացվել:
06 Սեպտեմբեր, 2023 21:25
1257
Վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում
12 Փետրվար, 2026 11:46
Քայլեր են ձեռնարկվել համայնքներում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ոլորտի բարելավման ուղղությամբ
22 Օգոստոս, 2024 19:04
Երեւանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով
19 Ապրիլ, 2022 20:18